Նիդերլանդների խորհրդարանը ՀՀ պահանջով բոյկոտել է ՈւԵՖԱ-ի խաղը Բաքվում
https://parstoday.ir/hy/news/world-i144440-Նիդերլանդների_խորհրդարանը_ՀՀ_պահանջով_բոյկոտել_է_ՈւԵՖԱ_ի_խաղը_Բաքվում
Նիդերլանդների խորհրդարանը բոյկոտել է Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային հանդիպումը՝ արձագանքելով ՀՀ պահանջին։ Այդ մասին հայտնել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների միությունը (FAON)։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 29, 2021 20:44 Asia/Tehran
  • Նիդերլանդների խորհրդարանը ՀՀ պահանջով բոյկոտել է ՈւԵՖԱ-ի խաղը Բաքվում

Նիդերլանդների խորհրդարանը բոյկոտել է Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային հանդիպումը՝ արձագանքելով ՀՀ պահանջին։ Այդ մասին հայտնել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների միությունը (FAON)։

Հունիսի 23-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն ընդունել է ներկայացուցիչներին Ադրբեջան չուղարկելու առաջարակը, եթե Նիդերլանդների հավաքականն իրավունք ստանա խաղալու քառորդ եզրափակչում, որը կայանալու է Բաքվում հուլիսի 3-ին։

FAON-ը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի անդամներին, որոնք հանդես են եկել այդ առաջարկով։ Այդպիսով՝ ոչ թագավորը, ոչ կառավարությունն իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկի Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումները դիտելու։

Փաստաթղթում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո դեռևս ավելի քան 200 հայ գերի է ապօրինի պահվում Ադրբեջանում, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Փաստաթղթում նաև դատապարտվում է այսպես կոչված «Ավարի պուրակի» բացումը Բաքվում։

Հայտարարության մեջ ասվում էր, որ եթե Նիդերլանդները հունիսի 27-ին հաղթեն Չեխիային ֆուտբոլի Եվրո-2020-ում, իրավունք կստանան մասնակցելու Բաքվում կայանալիք քառորդ եզրափակչին Դանիայի կամ Ուլեսի հետ, սակայն Նիդերլանդները պարտվեցին։

Panarmenian.net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio