ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում
https://parstoday.ir/hy/news/world-i144674-ԱՄՆ_ն_Թուրքիային_ներառել_է_մանկահասակ_զինվորներ_օգտագործող_երկրների_ցուցակում
ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում։ Սա առաջին դեպքն է, երբ այդ ցուցակում ներառվում է ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հուլիս 02, 2021 11:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում

ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում։ Սա առաջին դեպքն է, երբ այդ ցուցակում ներառվում է ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր։

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 20121-ի զեկույցում նշվում է, որ Թուրքիան մանկահասակ զինվորների հարցում շոշափելի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմադիր ուժերից «Սուլթան Մուրադ» ստորաբաժանմանը։

Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հիշեցրել է  Լիբիայում երեխաների օգտագործման մասին՝ ասելով, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել Անկարայի հետ այդ խնդրի լուծման համար:

​«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա առաջին անգամ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ընդգրկվում նման ցուցակում։ Որպես տարածաշրջանային լիդեր և ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան պատեհ առիթ ունի քննակելու Լիբիա և Սիրիա մանկահասակ զինվորներ ուղարկելու և շահագործելու հարցը»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ermenihaber.am