ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Արցախի ու Անդրկովկասի թեման
https://parstoday.ir/hy/news/world-i144710-ՌԴ_փոխարտգործնախարարն_ու_ԵՄ_ներկայացուցիչը_քննարկել_են_Արցախի_ու_Անդրկովկասի_թեման
Ռուսաստանյան կողմից ընդգծվել է հակաօրինական ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ու նրանց սահմանադրական-իրավական կարգը սասանելու ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2021 14:57 Asia/Tehran
  • ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Արցախի ու Անդրկովկասի թեման

Ռուսաստանյան կողմից ընդգծվել է հակաօրինական ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ու նրանց սահմանադրական-իրավական կարգը սասանելու ուղղությամբ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ղարաբաղյան թեման է քննարկել Եվրոպական արտաքին-քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Կայացել է ԱՊՀ տարածքի իրավիճակի առարկայական քննարկում, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներն ու Անդրկովկասի անվտանգության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանյան կողմից ընդգծվել է հակաօրինական ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ու նրանց սահմանադրական-իրավական կարգը սասանելու ուղղությամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio