Ամերիկյան ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի կողմից գրաված ԼՂ տարածքների նախագծերին
https://parstoday.ir/hy/news/world-i144754-Ամերիկյան_ընկերությունները_կմասնակցեն_Ադրբեջանի_կողմից_գրաված_ԼՂ_տարածքների_նախագծերին
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ՝ դիվանագետն ասել է, որ որոշ ընկերություններ արդեն գործունեություն ծավալելու թույլտվություն են ստացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2021 08:53 Asia/Tehran
  • Ամերիկյան ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի կողմից գրաված ԼՂ տարածքների նախագծերին

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ՝ դիվանագետն ասել է, որ որոշ ընկերություններ արդեն գործունեություն ծավալելու թույլտվություն են ստացել:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նախագծերի իրականացմանը կմասնակցեն ամերիկյան ընկերությունները:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ՝ դիվանագետն ասել է, որ որոշ ընկերություններ արդեն գործունեություն ծավալելու թույլտվություն են ստացել:

ԱՄՆ դեսպանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հարթեցման հարցում:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում հակամարտության աղբյուրներն արմատախիլ անելու համար շատ կարևոր է, որ մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio