Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i144756-Պուտինն_ու_Մակրոնը_քննարկել_են_ԼՂ_ի_շուրջ_ստեղծված_իրավիճակը
Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում Ֆրանսիայի ակտիվ ներգրավման անհրաժեշտության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2021 08:59 Asia/Tehran
  • Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում Ֆրանսիայի ակտիվ ներգրավման անհրաժեշտության վրա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

Ի թիվս այլ հարցերի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Վլադիմիր Պուտինը համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված  եռակողմ համաձայնագրերի իրականացման ներկա վիճակը:

Նա նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:

Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես՝ Ֆրանսիայի ակտիվ ներգրավման անհրաժեշտության վրա:

Պուտինն ու Մակրոնը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:

Երկու նախագահները քննարկել են նաև ՌԴ-ի ու Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը, ինչպես նաև Ուկրաինայի ու Սիրիայի խնդիրները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio