Չավուշօղլու նոր հայտարարությունը Մոսկվայի համար. Արդյո՞ք կպատասխանի Կրեմլը
https://parstoday.ir/hy/news/world-i145136-Չավուշօղլու_նոր_հայտարարությունը_Մոսկվայի_համար._Արդյո_ք_կպատասխանի_Կրեմլը
Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ Թուրքիայի արտգործնախարարը Վիլնյուսում ելույթ է ունեցել Ուկրաինայում իրականացվող բարեփոխումներին նվիրված միջազգային խորհրդաժողովում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 15:07 Asia/Tehran
  • Չավուշօղլու նոր հայտարարությունը Մոսկվայի համար. Արդյո՞ք կպատասխանի Կրեմլը

Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ Թուրքիայի արտգործնախարարը Վիլնյուսում ելույթ է ունեցել Ուկրաինայում իրականացվող բարեփոխումներին նվիրված միջազգային խորհրդաժողովում:

«Թուրքիան ցանկանում է տեսնել ուժեղ Ուկրաինա, որն ունակ է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ՝ ապավինելով իր ժողովրդի ուժեղ աջակցությանը: Ուստի Անկարան կշարունակի աջակցել Կիեւին եւ ջшնքեր գործադրել Ուկրաինան բարեփոխելու ուղղությամբ:» , — այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Վիլնյուսում , Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների չորրորդ միջազգային համաժողովում:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ Ուկրաինայում վերափոխումների գործընթացը կնպաստի այս երկրի դիրքի ամրապնդմանը և նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: «Ուկրաինայում հաջող բարեփոխումների շնորհիվ ավելի հեշտ կդառնա լուծել Դոնբասի և Ղրիմի շուրջ ստեղծված ճգնшժшմերը», — ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն նշել է , որ 2014 թվականից ի վեր, երբ Կիեւում տեղի ունեցան հանրահայտ Մայդանի իրադարձությունները, Ուկրաինան բшխ-վել է մի շարք ճգնшժшմերի, սակայն չնայած դրան, Ուկրաինայի իշխանությունները կարողացան նախաձեռնել մի շարք շատ հավակնոտ բարեփոխումներ:

Չավուշօղլուն ողջունել է Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ուկրաինայի կառավարության աշխատանքները բարեփոխումների ոլորտում: Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաեւ ողջունեց Գերագույն ռադայի որոշումը ՝ ճանաչել Ղրիմի թաթարների «բնիկների» կարգավիճակը:

«Նման քայլերը նպաստում են Ուկրաինային եվրաատլանտյան ընտանիքին ինտեգրելու ջшնքերին: Այնուամենայնիվ, ինչպես խոստովանում են Ուկրաինայում գտնվող մեր ընկերները, դեռ կան ոլորտներ, որոնք զարգացում են պահանջում: Բարեփոխումները երկարաժամկետ գործընթաց են, քանի որ վերափոխումները ժամանակ են պահանջում: Գործընթացների օրինաչափությունը բարեփոխումների հաջողության բանալին է:», — ասել է թուրք դիվանագետը:

Չավուշօղլուն նշել է նաև Կիևի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության կարևորությունը, որը կնպաստի Ուկրաինայի անկախությանը և հզորացմանը: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաեւ իր երկրի պատրաստակամության մասին `կազմակերպել Ուկրաինայում բարեփոխումների վերաբերյալ ապագա համաժողովներից մեկը:

yerevan-times.com