Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան, Նուրսուլթանում սիրիական բանակցությունների 16-րդ փուլի ավարտին, ընդգծել են Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու համար համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան, Նուրսուլթանում սիրիական բանակցությունների 16-րդ փուլի ավարտին հրապարակած բանաձևում հայտարարել են, որ կշարունակեն համագործակցել մինչ Սիրիայում ԻԼԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների ամբողջական վերացումը:
Հայտարարության մեջ երեք երկրները կոչ են արեկ լիարժեք իրականացնել համաձայնագրերը և պահպանել կայունությունը Սիրիայի Իդլիբ քաղաքում: Ռուսաստանը և Թուրքիան վճռական են տրամադրված Սիրիայի Եփրատի արևելյան ափին ընկած հատվածում անջատողականների ծրագրերի դեմ:
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան չեն ընդունում նավթի ապօրինի բռնագրավումը և Սիրիային պատկանող նավթի վաճառքից ստացված հասույթի փոխանցումը:
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան դատապարտում են Իսրայելի ռազմական հարվածները Սիրիային, որոնք խախտում են միջազգային իրավունքը և ընդգծում են, որ դրանք պետք է դադարեցվեն:
Սիրիայի հարցով Աստանայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարվա վերջին: