Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Անցկացվել է եռակողմ զորավարժությունների պլանավորման առաջին առցանց նիստը։ Առաջին անգամ «Eternity» զորավարժություններն անցկացվել են 2014 թվականին։
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի 4-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում:
Ըստ հաղորդագրության` այսօր տեղի է ունեցել պլանավորման առաջին առցանց նիստը։ Թե որտեղ են անցկացվելու վարժանքները, դեռ չի հաղորդվում։
Առաջին անգամ «Eternity» զորավարժություններն անցկացվել են 2014 թվականին։ 2020 թվականին զորավարժություններ չեն կազմակերպվել, վերջինը տեղի է ունեցել 2019 թվականին Բաքվում։
Հիշեցնենք` Անկարայի, Բաքվի ու Թբիլիսիի եռակողմ համագործակցության ձևաչափը 2012 նախաձեռնել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վրաստանը սկսել է զորավարժություններին մասնակցել 2019 թվականից։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio