Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i14542-Լավրովն_ու_Քերրին_քննարկել_են_Լեռնային_Ղարաբաղի_իրադրությունը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2016 05:21 Asia/Tehran
  • Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Հաղորդագրության համաձայն, առաջարկվել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման եւ ամրապնդման միջոցով:

«Քննարկվել են նաեւ միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ռուսական ԱԳՆ-ի, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: