Պոմպեոյի հակաիրանական հայտարարությունը՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբի հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախկին պետքարտուղարը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ նիստում հակաիրանական ելույթ է ունեցել:
Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ նիստում Մայք Պոմպեոն ասել է.«Ժամանակն է, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները ուժեղացնեն ճնշումները Իրանի նոր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի նկատմամբ»:
Առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ի քաղաքական և տնտեսական օգուտներից Իրանին զրկելու ԱՄՆ-ի քայլերին, Պոմպեոն նշել է, որ միջուկային էներգիային ձգտելւ պատճառով, Իրանը մեկուսացել է:
Հուլիսի 10-ին, Բեռլինում մեկնարկել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ ձևաչափով եռօրյա նիստը, ամերիկացի և եվրոպացի նախկին պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱՄՆ-ի կոնգրեսականների ներկայությունը նիստում, որի կազմակերպիչների ձեռքերը շաղախված են Իրանի ժողովրդի արյամբ, վկայում է Իսլամական Հանրապետության հետ Վաշինգտոնի թշնամանքի խորության մասին, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը պնդում է, որ փորձում է վերակենդանացնել ՀԳՀԾ-ի համաձայնությունը: