Ադրբեջանի նախագահ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարում է ավարտված:
«Մենք ինքներս կատարեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, վերականգնեցինք մեր երկրի տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում», - ասել է Իլհամ Ալիևը Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների համաժողովում ունեցած իր ելույթում:
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը սկսել է տարածքների վերականգնման գործընթացը, որոնք հայկական օկուպացիայից ազատագրվել են 2020-ի աշնանը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: «Մենք սկսել ենք վերակառուցել ազատագրված տարածքները, մենք ակտիվորեն կօգտագործենք «Կանաչ էներգիան» այս տարածքներում», - նշել է նախագահը, հայտնում է Armenia.Az- ը:
Նախագահը հավելել է, որ ազատագրված տարածքների հիմնական խնդիրը ականներ են: «2020-ի նոյեմբերից այդ տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել են մեր 30 քաղաքացիներ, ավելի քան 100-ը վիրավորվել է: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Երևանը մեզ հանձնի բոլոր ազատագրված տարածքների ականադաշտերի քարտեզները», - ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Չմիավորման շարժման ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, ելույթը հեռարձակվում է երկրի ղեկավարի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
ARMENIA.AZ
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio