Էրդողանը հակվել է դեպի Չինաստան
Ստացված հաղորդումները վկայում են, որ Էրդողանը հակվել է դեպի Չինաստան: Այս շրջանակում Թուրքիայի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանի իրադարձությունները և երկու երկրի հարաբերությունները:
Թուրքական TRT կայքի փոխանցմամբ՝ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում կարևորել է երկու երկրների ներուժը տնտեսական և դիվանագիտական համագործակցության ոլորտում:
Թուրքիայի նախագահն ասել է.«Այս երկրի տեսակետից չինացի ույղուրները պետք է մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներ ունենան»:
Էրդողանը հավելել է.«Թուրքիան հարգում է Չինաստանի միատարրությունն ու ազգային ինքնիշխանությունը»:
Չինաստանի նախագահը ևս իր երկրի պատրաստակամությունն է հայտնել Թուրքիայի հետ համապարփակ համագործակցության համար:
Հարկ է նշել,որ ԱՄՆ-ը Չինաստանին համարում է իր հիմնական տնտեսական մրցակիցը և չի ողջունում երկրների մերձենալը Պեկինին: