Անկարան և Թել Ավիվը համաձայնության են եկել հարաբերությունները բարելավելու ուղղությամբ
Հուլիս 15, 2021 12:49 Asia/Tehran
Թուրքիայի «Արդարադատություն և զարգացում» կուսակցության խոսնակը հայտարարել է, որ այդ երկիրը պայմանավորվել է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ:
Չորեքշաբթի օրը Օմար Չելիքն ասել է.«Անկարան և Թել Ավիվը պայմանավորվել են աշխատել երկու կողմերի հարաբերությունների բարելավման ուղղությամբ»:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը հավելել է.«Պետք է առաջընթացի հասնել տարբեր հարցերի շուրջ, որոնք հնարավոր է բարելավել, և երկու կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն`լուծելու իրենց տարաձայնությունները»:
Չիլիքն ասել է. «Պաղեստինի հարցը մեկն է այն հարցերից, որ Թուրքիան ցանկանում է քննարկել իսրայելցի պաշտոնյաների հետ, զբոսաշրջության և առևտրի այլ խնդիրների կողքին»:
Պիտակ