ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են անում պшտժшմիջnցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ճնշnւմ գործադրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Կիպրոսում իր uшդրիչ գործողությունները, մասնավորապես՝ Վարոշա առողջարանային քաղաքի պարսպապատումը՝ պահանջում է 14 սենատորներից բաղկացած երկկուսակցական խումբը՝ փոխանցում է «1լուրեր»-ը հղում կատարելով «Ահվալ»-ին:
Սպիտակ տան ղեկավարին հասցեագրված նամակում ասվում է, որ Ջո Բայդենը պետք է պшտժшմիջnցներ կիրառի Թուրքիայի կառավարության նկատմամբ, եթե ԱՄՆ-ի նшխшզգnւշшցnւմներն անտեսվեն: Սենատորների թվում են Բոբ Մենենդեսը, Մարկո Ռուբիոն և Քրիս Վան Հոլլենը:
«Կոչ ենք անում Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պшտժшմիջnցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում:
yerevan-times.com