Մոսկվայում կանխվել է ահաբեկչական գործողությունը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և ձերբակալել դրա կազմակերպողներին:
Հինգշաբթի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը մի հայտարարության մեջ նշել է, որ նախազգուշական գործողություններով, կանխել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում մեկ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել ռումբ պայթեցնելու փորձ կատարելու համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչի գաղտնի պահեստը պարունակում է ինքնաշեն պայթուցիկ սարքեր և հեռահաղորդակցական սարքավորումներ պատրաստելու ապրանքամասեր, և որ նա կապի մեջ է Սիրիայի մի խումբ ահաբեկիչների հետ:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեի նիստում ասել է. «Ռուսաստանի անվտանգության գործակալությունների համաձայնեցված գործողությունների արդյունքում կանխվել է 61 գործողություն, ներառյալ 41 ահաբեկչություն»:
Ըստ Բորտնիկովի, այս տարվա սկզբից Ռուսաստանում ձերբակալվել են ահաբեկիչների 36 առաջնորդներ, 162 գրոհայիններ և 591 ահաբեկիչներ: