Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Հուլիս 17, 2021 04:50 Asia/Tehran
Թուրքիայի կառավարության դեմ 2016-ի հուլիսի անհաջող ռազմական հեղաշրջման տարեդարձի առիթով, Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները:
Թուրքական TRT կայքի փոխանցմամբ ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ թուրք ժողովուրդը համերաշխության շնորհիվ կարողացավ տապալել Ֆեթուլլահ Գյուլենի հեղաշրջումը:
Ադրբեջանի նախագահը հավելել է. «Համոզված եմ, որ Անկարան և Բաքուն ինչպես երջանիկ, այնպես էլ դժվարին օրերին միշտ կունենան լավագույն բարեկամական հարաբերությունները»:
Հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է բոլոր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
Պիտակ