Նավթը նոր ռեկորդներ է սահմանում
https://parstoday.ir/hy/news/world-i14599-Նավթը_նոր_ռեկորդներ_է_սահմանում
2016-ի ապրիլի 29-ի դրությամբ միջազգային շուկայում Բրենթ տեսակի նավի գինը գտնվել է 48 ԱՄՆ դոլար սահմաններում մեկ բարելի դիմաց, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2015-ի հոկտեմբերից ի վեր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2016 13:07 Asia/Tehran
  • Նավթը նոր ռեկորդներ է սահմանում

2016-ի ապրիլի 29-ի դրությամբ միջազգային շուկայում Բրենթ տեսակի նավի գինը գտնվել է 48 ԱՄՆ դոլար սահմաններում մեկ բարելի դիմաց, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2015-ի հոկտեմբերից ի վեր:

Այս տարվա ընթացքում նավթը թանկացել է ավելի քան 60 տոկոսով: Միայն ապրիլ ամսվա ընթացքում նավթի գինն աճել է 11 ԱՄՆ դոլարով կամ մոտ 30 տոկոսով:

Նավի գինը կայուն սկսել է աճել Դոհայում կայացած ՕՊԵԿ-ի և նավթ արտահանող այլ երկրների (այդ թվում՝ Ռուսաստան, Ղազախստան և Ադրբեջան) ներկայացուցիչների հանդիպումից հետո, թեև այդ հանդիպմանը մասնակիցները չեն եկել համաձայնության՝ սահմանափակելու արդյունահանման ծավալները, ինչով իսկ կնպաստեին առաջարկի կրճատմանը և դրանով նավթի գների աճին:

tert.am/

30/4/2016