Ընդգծվել է Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժություններն ավելացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i146048-Ընդգծվել_է_Թուրքիայի_և_Ադրբեջանի_զորավարժություններն_ավելացնելու_անհրաժեշտությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ավելացնել երկու երկրի համատեղ զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2021 12:28 Asia/Tehran
  • Ընդգծվել է Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժություններն ավելացնելու անհրաժեշտությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ավելացնել երկու երկրի համատեղ զորավարժությունները:

Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղչիի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է. «Կատարված ծրագրումների համաձայն, տարբեր զորամասերի, այդ թվում, երկու երկրների հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, կմեծանա համատեղ զորավարժությունների քանակը»: 

Հանդիպման ժամանակ, Հասանովն ու Բաղչին քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների հետ առնչվող հարցեր:

Այս բոլորն այն դեպքում, երբ անցած ամիսների ընթացքում, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների քանակը զգալիորեն աճել է, հատկապես Հայաստանին սահմանակից շրջաններում: