Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը հասել է ԱՄՆ-ի նահանգների տարածության չափ
Բնակլիմայական փոփոխությունների պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել Սիբիրի անտառներում:
Նյու Յորք թայմզ պարբերականը գրել է.«Սիբիրում մոլեգնում են անտառային հրդեհները: Այրվող անտառածածկ տարածքների մակերեսը մեծացել և դարձել է ԱՄՆ-ի որոշ տարածքների չափ»:
Նյու Յորք թայմզը հավելել է.«Երրորդ տարին անընդմեջ Ռուսաստանի հյուսիսարևելյան Սիբիրի բնակիչները ականատես են լինում երբևէ հիշված ամենավատ հրդեհների: Այդ բևեռային տարածաշրջանի ջերմաստիճանն արդեն որոշ ժամանակ է, որ գերազանցել է 100 աստիճան Ֆարենհայտից:
Ամերիկյան պարբերականը գրում է.«Անցած տարի բռնկված հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 155 հազար քառակուսի կիլոմետր անտառ և տունդրա,համարյա ԱՄՆ Ֆլորիդա նահանգի չափ տարածություն: Նախորդ տարի Ռուսաստանի Սիբիրում բռնկված հրդեհները չորս անգամ գերազանցում էին դրան նախորդող տարում տեղի ունեցած հրդեհներին: