Ռուսաստանը «Ցիրկոն» գերձայնային հրթիռ է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/world-i146134-Ռուսաստանը_Ցիրկոն_գերձայնային_հրթիռ_է_փորձարկել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2021 14:25 Asia/Tehran

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկման մասին:

Հաղորդագրություն տարածելով, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Ցիրկոն» գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին հայտարարելով, նշել է, որ այս փորձարկմամբ ապացուցվեց այդ հրթիռի տակտիկական ու տեխնիկական գերակայությունը:

Հաղորդման համաձայն, հրթիռն արձակվել է Սպիտակ ծովում գտնվող ռազմանավից և ավելի քան 350 կիլոմետր հեռավորություն կտրելով հասել է Բարենցի ծովի մոտ տեղադրված թիրախին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նավից այս հրթիռի հաջող արձակումը երկրին դրդել է իր սուզանավերն ու ռազմական մեքենաները վերազինել  «Ցիրկոն» սպառազինական համակարգով:

2018-ին Ռուսաստանի նախագահ՝ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասել էր, որ գերձայնային հրթիռները ռուսական նոր սերնդի զենքերից են, որոնք գործնականում կարող են խոցել աշխարհի ցանկացած կետը՝ խուսափելով նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության վահանից։