Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ստիկանության և ցուցարարների միջև
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել2015 թ. տեղի ունեցած պայթյունի տարելիցի կապակցությամբ Ստամբուլում հավաքված մի խումբ ցուցարարների:
Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար պղպեղի գազ է կիրառել և ձերբակալել ցուցարարներցի մի քանիսին:
2015 թվականի հուլիսի 20-ին Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 33 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին:
Թուրքիայում քրդական հարցի լուծման խաղաղ գործընթացը սկսվել է 2012-ի դեկտեմբերին և դադարեցվել 2015-ի հուլիսին՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո:
Այնուհետև թուրքական բանակը և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները վերսկսեցին հարձակումները միմյանց դիրքերի վրա:
Թուրքիայի կառավարությունը ՔԲԿ-ն ճանաչել է ահաբեկչական խմբավորում: