Ավարտվել են թուրք-ադրբեջանական գազատարի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/world-i146358-Ավարտվել_են_թուրք_ադրբեջանական_գազատարի_կառուցման_նախապատրաստական_աշխատանքները
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան գազատարի շինարարության առաջին փուլի ավարտի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2021 09:17 Asia/Tehran
  • Ավարտվել են թուրք-ադրբեջանական գազատարի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան գազատարի շինարարության առաջին փուլի ավարտի մասին:

Ըստ «Կովկասի փաստեր» լրատվական գործակալության, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթեհ Դոնմեզն ասել է. «Թուրք-ադրբեջանական գազատարի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են»: Ներկայումս Թուրքիան սպասում է ադրբեջանական կողմից տեխնիկական տեղեկատվության հաստատմանը:

Դանմեզի ասելով, ավելի ուշ կսկսվի գազատարի կառուցման հիմնական փուլը:

2020 թվականի դեկտեմբերի 15-ին Ադրբեջանը և Թուրքիան ստորագրեցին «Նախիջևան-Իգդիր» գազատարի նախագծի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Հաղորդման  համաձայն, այս գազատարի թողունակությունը գնահատվում է տարեկան 500 միլիոն խորանարդ մետր: