Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ին՝ Երեւանի ժամակակով 15:00-ին, կմեկնարկի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում նախատեսված արարողությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով անցկացվում է առանց հանդիսականների: Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), իսկ տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները: Մասնակից երկրների պատվիրակությունների շքերթ, որպես այդպիսին, չի լինի: Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի որոշմամբ, շքերթի դուրս կգան միայն յուրաքանչյուր երկրից երկուական ներկայացուցիչներ՝ դրոշակակիրները: Շքերթին կմասնակցեն 206 պատվիրակություններ:
Համաշխարհային առաջնորդներից արարողությանը ներկա է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որոկավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio