Կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i146802-Կայացել_է_Ադրբեջանի_Թուրքիայի_և_Պակիստանի_խորհրդարանների_նախագահների_եռակողմ_հանդիպումը
Երեքշաբթի օրը Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահներ Սահեբե Ղաֆարավայի, Մուստաֆա Շենթոփի և Ասադ Ղեյսարի առաջին եռակողմ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2021 04:20 Asia/Tehran
  • Կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը

Երեքշաբթի օրը Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահներ Սահեբե Ղաֆարավայի, Մուստաֆա Շենթոփի և Ասադ Ղեյսարի առաջին եռակողմ հանդիպումը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ղաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման անցկացումը կարևոր է երեք երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համար:

Անդրադառնալով միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների կիրառմանն Ադրբեջանի խորհրդարանի նախագահն ասել է. «Երկակի ստանդարտների առկայության պատճառով, երեք եղբայրական երկրները պետք է ավելի սերտորեն համագործակցեն»:

Անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն ասել է. «Երեք երկրների համագործակցության լավ ներուժ կա ռազմական, տրանսպորտային, առևտրի, էներգետիկայի և կրթության ոլորտներում»:

Նա հավելել է «Առանց մեր երկրների և տարածաշրջանի դեմ ուղղված  սպառնալիքները հաշվի առնելու, զարգացման գործընթացը հնարավոր չի լինի»: