Կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը
Երեքշաբթի օրը Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահներ Սահեբե Ղաֆարավայի, Մուստաֆա Շենթոփի և Ասադ Ղեյսարի առաջին եռակողմ հանդիպումը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ղաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման անցկացումը կարևոր է երեք երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համար:
Անդրադառնալով միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների կիրառմանն Ադրբեջանի խորհրդարանի նախագահն ասել է. «Երկակի ստանդարտների առկայության պատճառով, երեք եղբայրական երկրները պետք է ավելի սերտորեն համագործակցեն»:
Անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն ասել է. «Երեք երկրների համագործակցության լավ ներուժ կա ռազմական, տրանսպորտային, առևտրի, էներգետիկայի և կրթության ոլորտներում»:
Նա հավելել է «Առանց մեր երկրների և տարածաշրջանի դեմ ուղղված սպառնալիքները հաշվի առնելու, զարգացման գործընթացը հնարավոր չի լինի»: