Դամասկոսը դատապարտում է Թուրքիայի միջամտությունը Թունիսի ներքին գործերին
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թուրքիայի միջամտությունը Թունիսի ներքին գործերին՝ ընդգծելով Դամասկոսի լիակատար հարգանքը Թունիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների նկատմամբ:
Ըստ «Ալ-Մայադին» լրատվական գործակալության, Սիրիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը սատարում է միայն Եղբայրության ծայրահեղական մոտեցմանը, որը ձգտում է ոչնչացնել երկրները, դրանց ազգային միասնությունը և շեղ ծրագրեր ու ապակառուցողական քաղաքականություն պարտադրել այլ երկրներին ու ազգերին:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է ազգերի իրավունքը՝ սեփական ճակատագիրը որոշելու հարցում, հավելելով, որ Թունիսի օրինական կառավարությունն ու նրա ժողովուրդը կարող են շարժվել դեպի ապագա և որոշել իրենց ճակատագիրն առանց խարդախ ահաբեկչական ռեժիմի միջամտության:
Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարարությունը մտահոգություն էր հայտնել Թունիսի խորհրդարանի գործունեության դադարեցման կապակցությամբ, վերահաստատելով իր աջակցությունն այդ երկրին և հույս հայտնել, որ Թունիսում հնարավորինս շուտ կվերականգնվեն օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio