Դամասկոսը դատապարտում է Թուրքիայի միջամտությունը Թունիսի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/world-i146988-Դամասկոսը_դատապարտում_է_Թուրքիայի_միջամտությունը_Թունիսի_ներքին_գործերին
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թուրքիայի միջամտությունը Թունիսի ներքին գործերին՝ ընդգծելով Դամասկոսի լիակատար հարգանքը Թունիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 13:44 Asia/Tehran
  • Դամասկոսը դատապարտում է Թուրքիայի միջամտությունը Թունիսի ներքին գործերին

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թուրքիայի միջամտությունը Թունիսի ներքին գործերին՝ ընդգծելով Դամասկոսի լիակատար հարգանքը Թունիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների նկատմամբ:

Ըստ «Ալ-Մայադին» լրատվական գործակալության, Սիրիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը սատարում է միայն Եղբայրության ծայրահեղական մոտեցմանը, որը ձգտում է ոչնչացնել երկրները, դրանց ազգային միասնությունը և շեղ ծրագրեր ու ապակառուցողական քաղաքականություն պարտադրել այլ երկրներին ու ազգերին:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է ազգերի իրավունքը՝ սեփական ճակատագիրը որոշելու հարցում, հավելելով, որ Թունիսի օրինական կառավարությունն ու նրա ժողովուրդը կարող են  շարժվել դեպի ապագա և որոշել իրենց ճակատագիրն առանց խարդախ ահաբեկչական ռեժիմի միջամտության:

Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարարությունը մտահոգություն էր հայտնել Թունիսի խորհրդարանի գործունեության դադարեցման կապակցությամբ, վերահաստատելով իր աջակցությունն այդ երկրին և հույս հայտնել, որ Թունիսում հնարավորինս շուտ կվերականգնվեն օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio