Էրդողանի խոսնակը Թուրքիայում մոլեգնող հրդեհը որակել է որպես ազգային աղետ
https://parstoday.ir/hy/news/world-i147026-Էրդողանի_խոսնակը_Թուրքիայում_մոլեգնող_հրդեհը_որակել_է_որպես_ազգային_աղետ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն Անթալիայում մոլեգնող զանգվածային հրդեհը որակել է որպես ազգային աղետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2021 04:57 Asia/Tehran

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն Անթալիայում մոլեգնող զանգվածային հրդեհը որակել է որպես ազգային աղետ:

Քալինը Թվիթերում գրել է. «Անտառային հրդեհները ազգային աղետ են: Մեր բոլոր նախարարությունները ողջ ուժով պայքարում են դրա դեմ»:

Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակը հավելել է. «Դատախազությունը բազմակողմանի հետաքննություն է սկսել՝ հրդեհների պատճառները հայտնաբերելու նպատակով:  Հրդեհի մարմանն ուղղված ջանքերը շարունակվելու են»:

Թուրքիայի  Անթալիա քաղաքի  հարավային շրջանների անտառներում բռնկված անտառային հրդեհների պատճառով, չորեքշաբթի կեսօրին, տարածքի բնակիչները տարհանվել են:

Վերջին երկու օրվա ընթացքում, Թուրքիայի տասներեք նահանգներում ընդհանուր առմամբ գրանցվել է 41 հրդեհ, որոնցից 31-ն այս պահին վերահսկելի են: Մինչ այժմ հրդեհների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 122 մարդ: