Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրամայել է զինված ուժերը բերել պատրաստ վիճակի
Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկրի հրամանատարներին ու պաշտոնյաներին կոչ է արել կենտրոնանալ հակառակորդի ցանկացած ռազմական սադրանքի պատասխանելու վրա:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զորավարժություններ տարածք կատարած այցի ժամանակ հրամանատարներին ու պաշտոնյաներին կոչ է արել պատրաստ լինել ակտիվորեն և ագրեսիվորեն պատասխանել հակառակորդի ցանկացած ռազմական սադրանքի:
Հյուսիսային Կորեայի զորավարժություններն անց են ակցվել 24-ից 27-ը՝ ռազմական հրամանատարների և քաղաքական կոմիսարների, բանակի գործադիր կոմիտեի անդամների, Կորեայի աշխատավորական կուսակցության և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների ներկայությամբ՝ ռազմական միասնության և հավատարմության հաստատման նպատակով:
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համակարգչային մոդելավորման միջոցով պատրաստվում են օգոստոսին համատեղ զորավարժություններին: Երկու երկրները նման վարժանքներ են իրականացնում 2018 թվականից՝ Վաշինգտոնի ու Փհենյանի միջուկային զինաթափման բանակցություններին աջակցելու համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio