Վրաստանի ՊՆ. Տարածաշրջանում կայունությունը Վրաստանի համար կենսական անհրաժեշտություն է
Մայիս 01, 2016 06:25 Asia/Tehran
Վրաստանի պաշտանության նախարար Թինա Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ:
Ինչպես հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
Խիդաշելին հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն:«Թինա Խիդաշելին հույս է հայտնել, որ կրակը կդադարեցվի, և գործընթացը կշարունակվի բանակցային հունի մեջ, քանի որ տարածաշրջանում կայությունը Վրաստանի համար ունի կենսական նշանակություն։ Միջազգային հանրությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ իրավիճակի սրացումից խուսափելու համար», ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Պիտակ