Վրաստանի ՊՆ. Տարածաշրջանում կայունությունը Վրաստանի համար կենսական անհրաժեշտություն է
https://parstoday.ir/hy/news/world-i14713-Վրաստանի_ՊՆ._Տարածաշրջանում_կայունությունը_Վրաստանի_համար_կենսական_անհրաժեշտություն_է
Վրաստանի պաշտանության նախարար Թինա Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2016 06:25 Asia/Tehran
  • Վրաստանի  ՊՆ.  Տարածաշրջանում կայունությունը Վրաստանի համար կենսական անհրաժեշտություն է

Վրաստանի պաշտանության նախարար Թինա Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ:

Ինչպես հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Խիդաշելին հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն:«Թինա Խիդաշելին հույս է հայտնել, որ կրակը կդադարեցվի, և գործընթացը կշարունակվի բանակցային հունի մեջ, քանի որ տարածաշրջանում կայությունը Վրաստանի համար ունի կենսական նշանակություն։ Միջազգային հանրությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ իրավիճակի սրացումից խուսափելու համար», ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: