Էրդողանը նախազգուշացրել է անտառային հրդեհների միջազգային սպառնալիքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i147522-Էրդողանը_նախազգուշացրել_է_անտառային_հրդեհների_միջազգային_սպառնալիքների_կապակցությամբ
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անտառային հրդեհները միջազգային սպառնալիք են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2021 07:59 Asia/Tehran
  • Էրդողանը նախազգուշացրել է անտառային հրդեհների միջազգային սպառնալիքների կապակցությամբ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անտառային հրդեհները միջազգային սպառնալիք են:

Վերջերս կայացած հարցազրույցում,ա նդրադառնալով Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների տարածմանը և նմանատիպ դեպքերի աճին, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Հրդեհների հարցը չպետք է քաղաքականացնել»:

Էրդողանը հավելել է.«Անցյալ 8 օրերի ընթացքում Թուրքիայում 187 հրդեհների բռնկման դեպք է գրանցվել և ներկա դրությամբ հրդեհների 15 օջախները դեռ չեն մարվել»:

Էրդողանը նշել է.«Անդառային հրդեհները միջազգային սպառնալիք են և հնարավոր չէ դրանք համեմատել ահաբեկչական հարձակումների և ՔՈՎԻԴ-19-ի հետ, որոնց դիմակայում է ողջ աշխարհը»:

Թուրքիայի բնական աղետների կառավարման կազմակերպության տվյալներով, մինչ այժմ հրդեհների հետևանքով կա 8 զոհ: 500 մարդ վիրավորվել է:

Տարածաշրջանի երկրները այդ թվում Իրանը, ՌԴ-ն, Ուկրաինան և Ադրբեջանը հրշեջներ, օդանավ և հրշեջ ուղղաթիռներ ուղարկելով Թուրիա, օգնություն են ցուցաբերում այս երկրին: