Հրդեհը մեծ վնաս է հասցրել Թուրքիայի տնտեսությանը
https://parstoday.ir/hy/news/world-i147734-Հրդեհը_մեծ_վնաս_է_հասցրել_Թուրքիայի_տնտեսությանը
Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները հսկայական ֆինանսական կորուստներ են պատճառել այդ երկրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2021 07:27 Asia/Tehran

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները հսկայական ֆինանսական կորուստներ են պատճառել այդ երկրին:

Նախնական գնահատականներով՝  անտառային հրդեհները մոտ 35 մլրդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիային:

Թուրքիայի 31 նահանգներում ավելի քան 130 զանգվածային հրդեհներն ամենախոշորն են այդ երկրի պատմության ամենամեծ հրդեհները:

Հրդեհների հետևանքով կան զոհեր, այրվել են հազարավոր գյուղական տներ, իսկ հրդեհվող տարածքների մերձակա գյուղական տնեստություններում ոչնչացել է գյուղտեխնիկա և մի քանի հազար գլուխ անասուն:

Վառված անտառների և զյլ տարածքների վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն դեռ չի հաղորդվում, սակայն, հաշվի առնելով հրդեհի չափը, Թուրքիայի կանաչ աշխարհագրության զգալի մասը մեծ վնաս է կրել:

Տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը, հրշեջներ, հրդեհաշիջման ինքնաթիռներ և ուղղաթիռներ են գործուղել Թուրքիա՝ օգնելու այդ երկրին հրդեհները մարելու գործում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio