Թուրքիայում չեզոքացվել է մահապարտական գործողությունը
https://parstoday.ir/hy/news/world-i147790-Թուրքիայում_չեզոքացվել_է_մահապարտական_գործողությունը
Թուրքիայի հարավ-արևելքում չեզոքացվել է մահապարտական գործողությունը և մահապարտ անձը սպանվել է ոստիկանության կենտրոնից մի քանի մետր հեռավորության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2021 14:20 Asia/Tehran
  • Թուրքիայում չեզոքացվել է մահապարտական գործողությունը

Թուրքիայի հարավ-արևելքում չեզոքացվել է մահապարտական գործողությունը և մահապարտ անձը սպանվել է ոստիկանության կենտրոնից մի քանի մետր հեռավորության վրա:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում, մահապարտ անձնավորությունը  նախքան իրեն ամրացված գոտին պայթեցնելը, սպանվել է ոստիկանության կողմից:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը հաստատում է ձախողված ահաբեկչությունը, նշելով, որ սիրացի մահապարտի գոտին պարունակում էր 2,5 կգ պայթուցիկ նյութ, որը վնասազերծվել է ոստիկանության  հակաահաբեկչական ուժերի կողմից:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ այլ մանրամասներ չի հաղորդվել այդ դեպքի մասին և թե մահապարտը որ ահաբեկչական խմբավորումն է ներկայացրել: