Արդյոք Ադրբեջանը կտրե՞լ է Ստեփանակերտի հայերի խմելու ջուրը
https://parstoday.ir/hy/news/world-i147932-Արդյոք_Ադրբեջանը_կտրե_լ_է_Ստեփանակերտի_հայերի_խմելու_ջուրը
Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը հաղորդել է հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում խմելու ջրի պակասի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2021 12:09 Asia/Tehran

Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը հաղորդել է հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում խմելու ջրի պակասի մասին:

Հեռուստատեսությունը հաղորդել է, որ քաղաքում խմելու ջրի  խիստ պակաս կա և քաղաքի բնակիչներին կոչ է արվել  խնայել  ջուրը:

Հաղորդման մեջ ասված է .«Ներկայումս հայերի խմելու ջրի ամբարտակը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տալ, իսկ հայերին արգելվում է մոտենալ դրան՝ առանց Ադրբեջանի թույլտվության»:

«Ադրբեջանական  կազմակերպությունը Շուշի քաղաքում կառուցում է ջրամատակարարման նոր խողովակաշար, և եթե հայերը ցանկանում են, որ ջրամատակարարման խողովակաշարեր կառուցվի  նաև իրենց համար, նրանք պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը»,- ասվում է հաղորդման մեջ: