Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i148032-Թուրքիայի_հյուսիսում_ջրհեղեղի_հետևանքով_չորս_մարդ_է_զոհվել
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2021 15:27 Asia/Tehran

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Սև ծովի ափամերձ Կաստամոնու նահանգում ջրհեղեղի հեևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ էլ Բարթինի նահանգից համարվում է անհետ կորած»,-նշված է հայտարարության մեջ։

Թուրքիայում Սև ծովի ափամբերձ հատվածում գտնվող Սինոփ, Սամսուն, Բարթին, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված առաջ տեղումների հետևանքով ջրգեղեղ էր սկսվել։

Ջրհեղեղի պատճառով էվակուացվել է Սինոփի հիվանդանոցներից մեկը։

armlur.am