Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Իրանի հետ այդ երկրի ընդհանուր սահման
https://parstoday.ir/hy/news/world-i148180-Թուրքիայի_պաշտպանության_նախարարն_այցելել_է_Իրանի_հետ_այդ_երկրի_ընդհանուր_սահման
Թուրքիայի պաշտպանության նախարարը շաբաթ օրը այցելել է թուրք-իրանական սահման, հայտնում են լրատվական աղբյուրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2021 04:56 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Իրանի հետ այդ  երկրի ընդհանուր սահման

Թուրքիայի պաշտպանության նախարարը շաբաթ օրը այցելել է թուրք-իրանական սահման, հայտնում են լրատվական աղբյուրները:

Ըստ Անատոլու գործակալության հաղորդման, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատար Մուսա Ավսուրի ուղեկցությամբ, այցելել է Իրան-Թուրքիա սահման՝ ծանոթանալու տեղում իրականացվող  անվտանգության միջոցառումներ:

Թուրքիայի սահմանային պատի կառուցումն արագացել է, քանի որ Աֆղանստանում թալիբների հարձակումներցի հետո, այդ երկրի քաղաքացիները շարժվում են դեպի  Թուրքիայի սահմաններ:

Թուրք պաշտոնյաները նշել են, որ մինչ այժմ Վան նահանգի սահմանամերձ շրջաններում 76 դիտակետ է կառուցվել, իսկ նահանգի սահմանամերձ շրջաններում փորվել է 110 կմ երկարությամբ փոս: