Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են
https://parstoday.ir/hy/news/world-i148412-Ադրբեջանի_և_Թուրքիայի_պաշտպանության_նախարարները_հանդիպել_են
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են՝ քննարկելու տարածաշրջանային իրադարձությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2021 08:54 Asia/Tehran
  • Ադրբեջանի  և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են՝ քննարկելու տարածաշրջանային իրադարձությունները:

Հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը և Խուլուսի Աքարը քննարկել են Ադրբեջանի  և Թուրքիայի միջև հարաբերությունները, տարածաշրջանային և անվտանգության հարցեր, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:

Հաղորդման համաձայն, պաշտպանության նախարարները քննարկել են նաև Ադրբեջանի   սահմանային գոտու վրա հայկական ուժերի վերջին հարձակումները:

Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի ժողովրդի կողքին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Միջազգային ավիացիոն արդյունաբերության ցուցահանդեսին, որը կանցկացվի Ստամբուլում օգոստոսի 17 -ից 20 -ը: