Մոսկվա. Մենք զենք ենք տրամադրում Աֆղանստանի հետ սահմանակից՝ ՀԱՊԿ անդամ երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i148956-Մոսկվա._Մենք_զենք_ենք_տրամադրում_Աֆղանստանի_հետ_սահմանակից_ՀԱՊԿ_անդամ_երկրներին
Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան զենք և ռազմական տեխնիկա կտրամադրի Աֆղանստանին սահմանակից՝ ՀԱՊԿ անդամ երկրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2021 04:23 Asia/Tehran
  • Մոսկվա. Մենք զենք ենք տրամադրում Աֆղանստանի հետ սահմանակից՝ ՀԱՊԿ  անդամ երկրներին

Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան զենք և ռազմական տեխնիկա կտրամադրի Աֆղանստանին սահմանակից՝ ՀԱՊԿ անդամ երկրներին:

Այս մասին, Յուրի Բորիսովը հայտարարել է «Բանակ 2021» համաժողովի շրջանակներում: Նա նշել է. «Մոսկվան պատրաստ է դա անել հատուկ պայմաններով»:

Ռուսաստանի փոխվարչապետը հավելել է, որ Աֆղանստանի հետ սահմանն ամրապնդելու համար Մոսկվան կարող է զենք և ռազմական տեխնիկա առաջարկել Աֆղանստանին սահմանակից հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրներին: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ամրապնդենք մեր հարավային սահմանները»,-  ասել է նա:

Օգոստոսի 15 -ին թալիբները մտան Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: