Թուրքիան ծրագրում է նոր ռազմական անօդաչու թռչող սարքեր արտադրել
Թուրքիայի նախագահը ռազմական տեխնիկայի կառուցման առաջնահերթություններից է համարել կարճաժամկետ թռիչքուղում վայրէջք կատարելու հնարավորությամբ ավիակիրների և անօդաչու թռչող սարքերի կառուցումը Թուրքիայում:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի օրն անօդաչու թռչող սարքերի փորձարկման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ռազմական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի ոլորտում աշխարհի երեք ամենաառաջատար երկրներից մեկն է:
Ըստ հաղորրագրության, Թուրքիան ավելի վաղ անօդաչու թռչող սարքեր էր վաճառել Բաքվին՝ Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio