Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ ճանապարհով. Ալիև
https://parstoday.ir/hy/news/world-i149348-Ղարաբաղյան_հակամարտությունը_երբեք_չէր_կարգավորվի_խաղաղ_ճանապարհով._Ալիև
Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 13:05 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ ճանապարհով. Ալիև

Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում:

«Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տևել է շուրջ 30 տարի, սակայն ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը և միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ այդ հարցը երբեք լուծում չէր գտնի բանակցությունների ճանապարհով»,- աղբյուրը մեջբերում է Ալիևին:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:

«Իսկ մենք բոլորովին այլ կարծիքի էինք, և ես երբեք դա չեմ թաքցրել: Ես ասել եմ, որ եթե հարցը խաղաղ ճանապարհով չլուծվի, մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով»,- ասել է Ալիևը:

Tert.am