Թուրքիայի ԱՆատոլիա քաղաքում հայտնաբերվել են Իրանի հնագույն իրանական քաղաքակրթության նմուշներ
https://parstoday.ir/hy/news/world-i149586-Թուրքիայի_ԱՆատոլիա_քաղաքում_հայտնաբերվել_են_Իրանի_հնագույն_իրանական_քաղաքակրթության_նմուշներ
Թուրք հնագետները երկրի հյուսիսում հայտնաբերել են Աքեմենյան շրջանից 2 հազար 500 տարի առաջվա արտեֆակտներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 04:32 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱՆատոլիա քաղաքում հայտնաբերվել են Իրանի հնագույն իրանական քաղաքակրթության նմուշներ

Թուրք հնագետները երկրի հյուսիսում հայտնաբերել են Աքեմենյան շրջանից 2 հազար 500 տարի առաջվա արտեֆակտներ:

Պեղումներն իրականացնող խմբի ղեկավար, պրոֆեսոր Դունմեզն ասում է. «Սա առաջին անգամն է, որ հայտնաբերվում են երկաթե դարում Անատոլիայի վրա Աքեմենյան տիրապետության ժամանակվա ճշգրիտ ձևավորման և ճարտարապետության զարմանալի նմուշներ»:

Հաղորդման համաձայն,  հայտնագործությունը կատարվել է Ամասիա  նահանգի Կոյունջուկ գյուղում, և ըստ թուրք հնագետների ՝ իրանցիները հայտնաբերված կառույցն օգտագործել են որպես փոստային բաժանմունք:

Ամասիա նահանգի Օլուզ Հոյուկ շրջանում հայտնաբերվել է նաև պատմական ճանապարհ, որը կոչվում է Պարսկական ուղի, բաց ջրանցք, բազմասյուն պալատական ​​դահլիճ և 2500 տարվա ատրուշան: