Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը
Ադրբեջանի Հանրապետության ռազմաօդային ուժերը մեկնել են Թուրքիա` համատեղ զորավարժություն անցկացնելու համար:
Ինչպես հայտնում է Բաքվում Իրանի ռադիոհեռուստատեսությունը. «ԱՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը գործուղվել են Թուրքիայի Կոնյա քաղաք՝ մասնակցելու «Շահին տուր-Ազ 2021» օդային վարժանքներին:
Ըստ հաղորդման` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ օդային զորավարժությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 17 -ը: Օդուժի պատրաստավածության ու կազմակերպվածության մակարդակի բարձրացումը այս զորավարժության նպատակներից են:
Ադրբեջանի Հանրապետությունը թուրքական պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանքի երկրորդ խոշորագույն ներմուծողն է: Ադրբեջանի ու Հայաստանի միջև բռնկված Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, Անկարան մեծ աջակցություն ցուցաբերեց Բաքվին: