Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i149606-Ադրբեջանի_Հանրապետության_և_Թուրքիայի_ռազմաօդային_ուժերի_համատեղ_զորավարժությունը
Ադրբեջանի Հանրապետության ռազմաօդային ուժերը մեկնել են Թուրքիա` համատեղ զորավարժություն անցկացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 09:07 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը

Ադրբեջանի Հանրապետության ռազմաօդային ուժերը մեկնել են Թուրքիա` համատեղ զորավարժություն անցկացնելու համար:

Ինչպես հայտնում է Բաքվում Իրանի ռադիոհեռուստատեսությունը. «ԱՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը գործուղվել են Թուրքիայի Կոնյա քաղաք՝ մասնակցելու «Շահին տուր-Ազ 2021» օդային վարժանքներին:

Ըստ հաղորդման` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ օդային զորավարժությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 17 -ը: Օդուժի պատրաստավածության ու կազմակերպվածության մակարդակի բարձրացումը այս զորավարժության նպատակներից են:

Ադրբեջանի Հանրապետությունը թուրքական պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանքի երկրորդ խոշորագույն ներմուծողն է: Ադրբեջանի ու Հայաստանի միջև  բռնկված Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, Անկարան մեծ աջակցություն ցուցաբերեց Բաքվին: