Արցախի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i149972-Արցախի_նախագահը_հանդիպել_է_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_ՌԴ_համանախագահի_հետ
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 10:38 Asia/Tehran
  •  Արցախի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Արցախի ղեկավարը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր։

Շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը:

Խաղաղության և կայունության պահպանման գործում Հարությունյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը:

armeniasputnik.am