Ուլյանով. Կառավարիչների խորհրդի նիստում ավարտվել է Իրանի հետ կապված հարցերի քննարկումը
(last modified Thu, 16 Sep 2021 13:50:09 GMT )
Սեպտեմբեր 16, 2021 18:20 Asia/Tehran
  • Ուլյանով. Կառավարիչների խորհրդի նիստում ավարտվել է  Իրանի հետ կապված հարցերի քննարկումը

Վիեննաում Ռուսաստանի դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընթացիկ նիստում Իրանին վերաբերող հարցերի քննարկման ավարտի մասին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,   Միխայիլ Ուլյանովը Թվիթերում անդրադառնալով Իրանի հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)  կառավարիչների խորհրդի նիստի ավարտին, գրել է. «Անդամները կոչ են արել շարունակել ՄԱԳԱՏԷ-ի բանակցությունները Ավստրիայի մայրաքաղաքում»:

Չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում Ուլյանովը կոչ էր  արել  ձեռնպահ մնալ Իրանի հետ համագործակցության քաղաքականացումից:

Երեքշաբթի օրը  ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում ունեցած ելույթում, Ուլյանովն ասել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Թեհրան հաստատում է այն փաստը, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը կարող են լուծել ամենաբարդ խնդիրները: