Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում՝ գազի ներմուծման նոր համաձայնագրի շուրջ
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում՝ գազի մատակարարման նոր պայմանագրեր կնքելու շուրջ:
«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալպե Արսլան Բիրքդարը հայտնել է, որ Անկարան դիտարկում է գազի մատակարարման նոր պայմանագրերի կնքում մի շարք երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ:
Թուրք պաշտոնյան հավելել է, որ Անկարան բանակցում է իրեն անհրաժեշտ գազի մատակարարման նոր պայմանագրերի շուրջ, քանի որ որոշ պայմանագրեր, օրինակ ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագրի ժամկետը կլրանա մինչև այս տարվա վերջ:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի փոխնախարարի ՝ մինչեւ 2021 թվականի վերջը երկրում գազի տարեկան սպառումը կհասնի 60 միլիարդ խորանարդ մետրի, իսկ հետագայում այդ ծավալը կաճի, ահսնելով տարեկան մինչև 70 միլիարդ խորանարդ մետրի: