Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ
Թուրքիայի նախագահն ԱՄՆ -ին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտաևաևել է, որ Միացյալ Նահանգներն ամենաշատ աջակցությունն է ցուցաբերում տարածաշրջանի ահաբեկչական խմբերին՝ զենք, զրահատեխնիկա և այլ տեսակի տեխնիկա տրամադրելով:
Թուրքիայի նախագահը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին ահաբեկչական կազմակերպություն է անվանել:
Էրդողանն ընդգծել է, որ աշխարհը պետք է տեղյակ լինի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին ԱՄՆ -ի աջակցության մասին:
Թուրքիայի նախագահը քննադատել է նաև Աֆղանստանում «Թալիբան» խմբավորման ժամանակավոր կառավարության ասելով. «Հաշվի առնելով Թալիբանի ներկայիս մոտեցումը, ցավոք, դեռևս չի ձևավորվել համապարփակ կառավարություն, որը կներառեր Աֆղանստանի բոլոր շրջանակները»: