Newsweek. ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը սահմանափակում է Թեհրանի դեմ Արևմուտքի գործողությունները
ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը սահմանափակում է Թեհրանի միջուկային ծրագրի դեմ Արևմուտքի գործողությունները , հաղորդում է Newsweek- ը:
Սեպտեմբերի 17 Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնադրման քսանամյակի օրը, կազմակերպությունը պաշտոնապես հաստատեց ԻԻՀ լիիրավ անդամակցությունը, սկիզբ դնելով Իրանի և տարածաշրջանի երկրների հարաբերությունների նոր գլխի:
ՇՀԿ-ն տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է, որը ձևավորվել է տարբեր , հատկապես անվտանգության և տնտեսական ոլորտներոմ համագործակցության նպատակով:
Կազմակերպությունը ստեղծվել է 2001 թ. հունիսի 15-ին՝ Չինաստանի Շանհայ քաղաքում: Կազմակերպությանը սկզբում անդամակցում էին Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: