Հոկտեմբեր 04, 2021 08:19 Asia/Tehran
  • Հրապարակվել է Ֆրանսիայի եկեղեցիներում երեխաների նկատմամբ սեռական բռնության հարյուրավոր դեպքերի մասին ցնցող զեկույց

Ֆրանսիայում հրապարակվել է ցնցող զեկույց, որն անվանել են վերջին հինգ հարյուր տարիների ընթացքում եկեղեցական ամենամեծ ճգնաժամը: Այն վերաբերում է Ֆրանսիայի եկեղեցիներում հոգևորականների կողմից հազարավոր երեխաների նկատմամբ իրականացված սեռական բռնության դեպքերին:

Նոր հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ 1950 -ական թվականներից Ֆրանսիական կաթոլիկ եկեղեցում ծառայում են քահանաներ, որոնք սեռական բռնություն են գործադրել հազարավոր երեխաների նկատմամբ:

Հանձնաժողովի ղեկավար Ժան Մարկ Սավուան հայտարարել է, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու 2900-ից 3200 դեպքերի ապացույց, ինչը նվազագույն թիվն է:

Հանձնաժողովը նախատեսում է երեքշաբթի օրը մանրամասն զեկույց  հրապարակել՝ հիմնված եկեղեցու, դատարանի, ոստիկանության ներկայացուցիչների և զոհերի հետ արխիվային հարցազրույցների վրա:

Մի քանի երկրենրում բարձրացած սկանդալից հետո, Ֆրանսիական կաթոլիկ եկեղեցին 2018 թվականին անկախ հետաքննություն սկսեց այս ուղղությամբ:

Պիտակ